Մեր Ծառայությունները

Հիանալի սկիզբ է, եթե ժամանակակից կացարանում կամ աշխատավայրում արդեն կան մեկ կամ երկու խելացի սարքեր, որոնք օգնում են մասնակի խնդիրներ լուծել: Սակայն դա չի դարձնում կացարանը կամ աշխատավայրը խելացի, իսկ որոշ դեպքերում, ընդհակառակը՝ կարող է լրացուցիչ խնդիրների աղբյուր հանդիսանալ: Կկարողանան արդյոք ձեր սարքերը համագործակցել և ապահովել անհրաժեշտ հարմարավետությունը և արդյունավետությունը, թե կվերածվեն անկառավարելի նոր գլխացավանքի: Ինչ խնդիրներ կստեղծեն ձեր սարքերը ոչ սովորական պայմաններում, ասենք, երբ ինտերնետը անջատվել է կամ հոսանքի սնուցումը խափանվել:

Միայն ամբողջական մտածված ու նախագծված, փողկապակցված համակարգերը կարող են ապահովել խելացի լուծումներից սպասվելիք հարմարավետության և արդյունավետության ամբողջականությունը: Ավտոմատացման, խելացի համակարգեր նախագծելու և ներդնելու մեր մասնագետների բազմամյա փորձը հնարավորություն կտա ձեզ անփողզիջում վայելելու ժամանակակից խելացի տեխնոլոգիաների բոլոր առավելությունները: Մեր նախագծերի կարգախոսն է՝ “Միշտ վերահսկելի՝ որտեղ էլ լինեք ինչ էլ պատահի”:

Խելացի Տուն

Մեր կողմից առաջարկվող ինտեգրված խելացի տան լուծումները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս իրական հարմարավետության պայմաններում վերահսկել  տնային միջավայրը, միաժամանակ ապահովելով անվտանգություն և ռեսուրսների խնայողություն:

Խորհրդատվություն և գնահատում. Մեր ծառայությունը սկսվում է խորհրդատվությունից, որի հիմնական նպատակն է հասկանալ հաճախորդի կարիքներն ու նախասիրությունները: Այն ներառում է տան չափի, սենյակների քանակի և առկա ենթակառուցվածքի գնահատում:

Խելացի տան նախագծում. ելնելով հաճախորդի պահանջներից՝ մենք ընտրում ենք համապատասխան IoT սարքեր, ինչպիսիք են խելացի լուսավորությունը, թերմոստատները, դռների փականները, տեսախցիկները, սենսորները և նախագծում ամբողջական համակարգը:

Ցանցի կարգավորում. կայուն և անվտանգ թվային/էլեկտրական ցանցային ենթակառուցվածքի ստեղծումը շատ կարևոր է տարբեր սարքերի միացման և վերահսկման համար: Սա կարող է ներառել առանձնացված հուսալի Wi-Fi, Zigbee, Z-Wave կամ Thread ցանցի ստեղծում և պատշաճ հաղորդակցման արձանագրությունների ապահովում:

Ինտեգրում և ավտոմատացում. մեր բոլոր նախագծերում սարքերը ինտեգրված են կենտրոնացված համակարգում, որը թույլ է տալիս ապահովել ամբողջական ավտոմատացում: Օրինակ՝ ստեղծելով «Բարի լույս» սցենար, որը միացնում է լույսերը, սրճեփը, կարգավորում թերմոստատը և միաժամանակ բացում վարագույրները:

Խելացի տան կառավարում. օգտատերերին տրամադրում է խելացի տունը հեշտ կառավարելու միջոց, որպեսզի  հեռակա կարգով կարողանան վերահսկել և կառավարել բոլոր միացված խելացի սարքերը: Բոլոր դեպքերում կառավարումը հնարավոր է իրականացնել բջջային հավելվածի, կրելի սարքերի կամ կենտրոնացված կառավարման վահանակի միջոցով:

Խելացի Անվտանգություն

Ժամանակակից անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն ինտեգրված և խելացի լուծումներով: Մեր փորձառու մասնագետների կողմից նախագծված անվտանգային համակարգերը կապահովեն ձեր տան և բիզնեսի պատշաճ անվտանգությունը 24/7 ռեժիմով:

Վերահսկման համակարգեր. խելացի տեսախցիկների և սենսորների տեղակայում՝ տարածքների իրական ժամանակում մշտադիտարկման համար: Մուտքի վերահսկում. խելացի փականների և մուտքի վերահսկման համակարգերի ներդրում ելումուտի կարգավորման և տվյալների վերլուծության համար:

Ներխուժման հայտնաբերում. սենսորների օգտագործում՝ անսովոր գործողությունները հայտնաբերելու և ահազանգեր կամ ծանուցումներ գործարկելու համար: Ինտեգրում արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ. համակցում արտակարգ իրավիճակների ծառայությունների կամ անվտանգության մասնավոր ընկերությունների հետ՝ անվտանգության խախտումների դեպքում արագ արձագանքելու համար:

Հեռակա Տեսահսկում. թույլ է տալիս օգտվողներին դիտարկել և վերահսկել տարածքների անվտանգային առանձնահատկությունները հեռակա կարգով՝ բջջային հավելվածների կամ վեբ ինտերֆեյսի միջոցով:

Բիզնեսի Ավտոմատացման IOT Լուծումներ

Միացնելով ձեր բիզնեսի ակտիվները, միաձուլելով և ավտոմատացնելով տվյալների հոսքերը՝ դուք կարող եք ինտելեկտուալ տրանսֆորմացիայի միջոցով հասնել ձեր ուզած բիզնես արդյունքներին և գործառնական նպատակներին: Ռեսուրսների կառավարումից մինչև ավտոմատ պրոցեսների ներդնում, մեր բիզնեսի ավտոմատացման  լուծումները կբացեն նոր հորիզոններ ձեր բիզնեսի առջև:

Աշխատանքային հոսքերի վերլուծություն. նպատակային ուղղությունները բացահայտելու համար, որտեղ ավտոմատացումը կարող է առավելագույնս բարելավել բիզնեսի արդյունավետությունը,  առաջնային դեր է հատկացվում բիզնես գործընթացների և աշխատանքային հոսքերի ըմբռնմանը:

Ավտոմատացման ճանապարհային քարտեզ և տնտեսական նախահաշվարկ. օգտագործելով աշխատանքային հոսքերի վերլուծության արդյունքում ստացված տվյալները և ելնելով բիզնեսի կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքներից, ստեղծվում է IoT սարքերի միջոցով ավտոմատ համակարգերի անցման ճանապարհային քարտեզ/ժամանակացույց և կատարվում է մոտարկված նախագծում տնտեսական նպատակահարմարության նախահաշվարկի համար: Նաև այս փուլում է կատարվում բիզնեսի հիմնական արդյունավետության ցուցանիշների (KPI) սահմանումը և դրանց ընթացիկ արժեքների ֆիքսումը:

Ավտոմատացված համակարգերի նախագծում. հիմնվելով բոլոր հավաքված տվյալների, հաճախորդի կողմից հաստատված նախնական նախագծի, տնտեսական նպատակահարմարության նախահաշվարկի և ավտոմատացման ճանապարային քարտեզի վրա կատարվում է ավտոմատացված համակարգերի ամբողջական կամ փուլային նախագծում :

IoT Սարքերի և համակարգերի ներդնում. համաձայն հաճախորդի կողմից հաստատված ավտոմատացված համակարգերի նախագծերի և ժամանակացույցի, կատարվում է IoT սարքերի և համակարգերի ամբողջական կամ փուլային ինտեգրում:

Տվյալների հավաքագրում և ինֆորմացիոն անվտանգություն. Մեր բոլոր ավտոմատացման համակարգերի նախագծերը ըստ պահանջի կարող են ներառել տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգեր, լինի դա բիզնես գործունեության, ռեսուրսների օգտագործման, թե այլ անհրաժեշտ տվյալներ: Ինչպես նաև անվտանգության միջոցներ, որոնք ուղղված են բիզնեսի համար զգայուն թվային տվյալների և ակտիվների պաշտպանությանը:

Տվյալների վերլուծություն. Այս փուլում,  երբ ավտոմատացված համակարգերի ներդրման աշխատանքները ավարտված են, կատարվում է արդյունքների վերլուծություն: Օգտագործելով առկա միջոցները՝ կատարվում է տվյալների հավաքագրում և ներդրված ավտոմատ համակարգերի մշտադիտարկում: Արդյունքների ամփոփման համար գրանցվում է աշխատանքների սկզբում սահմանված բիզնեսի հիմնական արդյունավետության ցուցանիշների ավարտական արդյունքները:

Նկարագրված փուլերը տիպային են և կարող են փոփոխվել, ելնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներից, բիզնեսի բնույթից և ընթացիկ նպատակահարմարությունից:

Ձեր Նպատակը Մեր Առաջնայնությունն է

Մենք փորձել ենք հնարավորինս ճկուն կառուցել մեր ծառայությունների մոդելը: Այն ձեզ թույլ կտա ստանալ այն արդյունքը որին ձգտում եք և վճարել միայն այն արժեքի համար, որը ձեզ համար կարևոր է: Ցանկանում եք ստանալ զուտ խորհրդատվություն IOT սարքերի, կացարանի, բիզնեսի, ագրոտնտեսության ավտոմատացման կամ անվտանգության հետ կապված: Գուցե օգնություն եք փնտրում ամբողջական ավտոմատացման նախագիծ կազմելու համար, ինչպես նաև նախագծի իրականացման համար կամ արդեն արված նախագծի փորձաքննության: Բոլոր դեպքերում դուք կարող եք ապավինել մեր բազմամյա փորձին և առավելագույնի հասցնել ակնկալվող արդյունքները: Ուղղակի կապնվեք մեզ հետ և խելացի սարքերի վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերը կփարատվեն:

Ինչից սկսել …

Մեզ հետ աշխատանքը սկսվում է բոլոր անհանգստությունները մի կողմ դնելուց: Ուղղակի կապնվեք մեր մասնագետների հետ, և մենք կուղղորդենք ձեզ տան կամ բիզնեսի ավտոմատացման բոլոր հարցերին ինժեներական ճիշտ և տնտեսապես նպատակահարմար լուծումներ ստանալու ճանապարհով: Մենք կօգնենք ձեզ անկախ նրանից, թե որ փուլում եք դուք գտնվում՝ նպատակների և խնդիրների սահմանման, տեխնիկական առաջադրանքի ձևավորման, առաջարկի քննարկման, նախագծման, իրականացման կամ շահագործման: Ձեր առաջնայնությունները կդառնան մեր նպատակը:

Ձեր Նպատակը Մեր Առաջնայնությունն է, իսկ Ձեր Առաջնայնությունները՝ Մեր նպատակը

Առաջարկվող Նախագծերի Տիպային Օրինակներ,
Որոնց Ծածկույթը Սահմանում եք Դուք

Խելացի Տուն

Խելացի Անվտանգություն

IOT Լուծումներ Բիզնեսի Համար