Խելացի Վարձատու

Խելացի Վարձատու բիզնես ծառայությունը հատուկ մշակվել է վարձակալությամբ իրենց տարածքները և կացարանները հանձնող անհատների և բիզնեսների համար: Հիմնական նպատակն է վարձակալությամբ հանձնվող կացարաններում խելացի համակարգերի տեղադրման միջոցով թեթևացնել վարձատուների առօրյա հոգսերը, փարատել անհարիր անհանգստությունները և բարձրացնել նրանց կողմից առաջարկվող ծառայությունների որակը:

Վարձով տրվող տարածքների ելումուտը էլեկտրոնային բանալիների միջոցով: Վարձատուն հնարավորություն է ստանում ստեղծել մուտքի էլեկտրոնային բանալի, սահմանել դրա ակտուալության ժամանակացույցը  և էլեկտրոնային եղանակով կիսվել այն վարձակալի հետ, որը արդեն սահամանված ժամանակացույցում իր կրելի սարքի միջոցով կարող է մուտք գործել տարածք: Ամեն վարձակալ ստանում է իր անհատական բանալին, իսկ վարձատուն ստանում է ելումուտի հեռակա վերահսկում և պատմության գրանցամատյան:

Վարձակալությամբ տրվող կացարաններում առկա ռեսուրսների հեռակա վերահսկման համակարգերը հնարավորություն են տալիս  սահմանել օգտագործման պայմանները, ավտոմատացնել օգտագործման վերահսկողությունը և կատարել խնայողություններ, որոնք առանց խելացի համակարգերի կպահանջեին մեծ ջանքեր: Լինի դա էլեկտրոէներգիա, ջուր, ջեռուցում կամ հովացում, մեր միջոցով ձեր ռեսուրսների կառավարումը դառնում է դյուրին և “միշտ վերահսկելի՝ որտեղ էլ լինեք, ինչ էլ պատահի”:

Ձերբազատվեք “բա որ…” վախերից և ձեռք բերեք մտքի խաղաղություն՝ տեղադրելով խելացի հեռաահազանգման համակարգեր ձեր վարձով տրվող կացարաններում կամ գրասենյակային տարածքներում: Տարածքում ծխի, բնական գազի և ջրի արտահոսքի կամ ածխածնի օքսիդի նման գործոնների մշտադիտարկում իրականացնող տվիչները հոգ կտանեն ինչպես ձեր գույքի, այնպես էլ ձեր վարձատուների բարեկեցության մասին: Խելացի տվիչներից բաղկացած ազդանշանային համակարգերը կապահովեն ոչ միայն համապարփակ դիտարկում և կհեռաահազանգեն ձեզ խնդիրների առկայության դեպքում, այլ նաև կարող են ձեր բացակայության ընթացքում համագործակցել այլ խելացի սարքերի հետ և անհրաժեշտության դեպքում գործարկել կապակցված փականները: