Առաջադեմ անվտանգության համակարգը անհնար է պատկերացնել առանց խելացի տեսախցիկի: Ի տարբերություն ավանդական անվտանգության տեսախցիկների, որոնք միշտ օգտագործվել են որպես անվտանգության առանձնացված համակարգ ուրուն խնդիրները լուծելու համար, խելացի տեսախցիկները հանդիսանում են համապարփակ խելացի անվտանգության մաս և փողկապակցված են անվտանգային համակարգի այլ սարքերի հետ՝ տան ամբողջական անվտանգությունը առավել բարձրացնելու նպատակով: Խելացի տեսախցիկները գերազանցում են ավանդական անվտանգության տեսախցիկների հնարավորությունները՝ ներառելով հզոր պրոցեսորներ, սենսորներ և հավելյալ անլար կապ:
Մեր նախագծերում օգտագործվող խելացի տեսախցիկների լրացուցիչ տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ի գործ դնել այնպիսի գործառույթներ ինչպիսիք են՝ օբյեկտների տիպի հայտնաբերում, անցորդների դեմքի ճանաչում, շարժման և դրա բնույթի ճիշտ դիրքորոշում, այլ խելացի սարքերի հետ ինֆորմացիայի փոխանակում, երկկողմանի ձայնային կապ, 24/7 ռեժիմով թվային ձայնագրում բազմազան կրիչների վրա և, ցանկության դեպքում, նաև ամպային պահոցներում: Մեր նախագծվող տեսահսկման համակարգերը ապահոված են անխափան աշխատանքի բազմաշերտ միջոցներով, որը ներառում է նաև սարքերի անխափան սնուցում: Քանի որ մեր կարգախոսն է “Միշտ վերահսկելի՝ որտեղ էլ լինեք, ինչ էլ պատահի”: