ՀՏՀ — Հաճախակի Տրվող Հարցեր

Այո, կատարում ենք: Սակայն այդ դեպքում պետք է հաշվի առնվի արդեն առկա կապակցումները: Դա իր հերթին կարող է սահմանափակումներ ներկայացնել խելացի համակարգերի ընտրման մեջ կամ հանգեցնել լրացուցիչ ծախսերի, կապված առկա կապուղիները ձևափոխելու անհրաժեշտության հետ: Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս դիմել մեզ հնարավորինս վաղ փուլերում, երբ կառուցման կամ վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Օգտագործելով ժամանակակից IOT տեխնոլոգիանները մենք մատուցում ենք ծառայություններ ավտոմատացման և անվտանգային համակարգի մշակման բնագավառում։ Կատարվում են խորհրդատվության, տեխնիկական առաջադրանքի սահմանման, նախագծման, էլեկտրամոնտաժման և ներդրման, ինչպես նաև սպասարկման ծառայություններ։ Մենք կօգնենք ձեզ անկախ նրանից, թե որ փուլում եք դուք գտնվում՝ նպատակների և խնդիրների սահմանման, տեխնիկական առաջադրանքի ձևավորման, առաջարկի քննարկման, նախագծման, իրականացման կամ շահագործման:

Մեր ծառայությունները անհատականացվում են ամեն հաճախորդի պահանջներին համապատասխան և աշխատանքների գինը ձևավորվում է տեխնիկական առաջադրանքի մանրակրկիտ վերլուծությունից և նախահաշվարկից հետո։

Այո, կատարում ենք։ Մեր բիզնես գործընթացի բոլոր աշխատանքային փուլերը ամբողջական են և ինքնաբավ։ Այդպիսով մենք կարողանում ենք հասնել անհրաժեշտ աշխատանքային ճկունության և ամեն փուլ ներկայացնել որպես առանձին ծառայություն։ Դա կարող է լինել առանձնացված խորհրդատվություն, տեխնիկական առաջադրանքի ձևակերպում, սնուցման էլեկտրահամակարգի, ավտոմատացման կամ անվտանգային համակարգի տեխնիկական մշակման և նախագծման, էլեկտրամոնտաժային, խելացի սարքերի տեղադրման և կարգաբերման, փորձաքննության, անհրաժեշտ ավտոմատացման սցենարների ծրագրավորման և սպասարկման աշխատանքներ։

Մեզ հետ աշխատանքը սկսվում է բոլոր անհանգստությունները մի կողմ դնելուց: Ուղղակի կապնվեք մեր մասնագետների հետ, և մենք կուղղորդենք ձեզ տան կամ բիզնեսի ավտոմատացման բոլոր հարցերին ինժեներական ճիշտ և տնտեսապես նպատակահարմար լուծումներ ստանալու ճանապարհով: Մենք կօգնենք հասկանալ ձեր խելացի տուն ունենալու դրդապատճառները և համապատասխան տեխնիկական առաջադրանք ձևավորել։ Դրանից հետո ձեզ համար բոլոր հաջորդական քայլերը ակնհայտ կդառնան։

Մեր լուծումները կապակցված չեն որևիցե սարքի արտադրողի կամ մոդելային շարքի հետ։ Մեր ելակետային ընտրությունը հիմնվում է տեխնիկական առաջադրանքում արտահայտված հաճախորդի պահանջների և առկա բյուջեի վրա։ Հնարավոր այլընտրանքները քննարկվում են հաճախորդի հետ, բացահայտելով դրանց դրական և բացասական կողմերը, և միայն նոր կատարվում է կիրառվելիք համակարգի և նրա բաղկացուցիչ սարքերի վերջնական ընտրություն և նախագծի մշակում։

Մեզ համար ամենակարևոր մուտքային ինֆորմացիան հանդիսանում է մեր հաճախորդի գլխավոր նպատակը, որին նա ցանկանում է հասնել մեր օգնությամբ և որոնք են այդ նպատակին հասնելու դրդապատճառները։ Մնացած բոլոր խնդիրները տեխնիկական են և կգտնեն իրենց լուծումները, եթե ունենք նշված գլխավոր հարցի պատասխանը։

Մեր ծառայությունները անհատականացվում են ամեն հաճախորդի պահանջներին համապատասխան և պատվերից պատվեր կատարվող աշխատանքների փուլերը և հերթականությունը կարող են տարբերվել՝ ելնելով բարձրացված խնդիրներից։ Իսկ ամբողջական աշխատանքների հիմնական փուլերը և հերթականությունը հետևյալն է․

  • խորհրդատվություն;
  • տեխնիկական առաջադրանքի ձևակերպում;
  • տեխնիկական առաջարկ ճանապարհային քարտեզով և նախահաշվով;
  • ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում;
  • սնուցման էլեկտրահամակարգի, ավտոմատացման կամ անվտանգային համակարգի տեխնիկական մշակում և նախագծում;
  • համակարգի ամբողջական ֆինանսական հաշվարկի կազմում՝ ներառած աշխատանքներ և նյութածախս;
  • նախագծի տեխնիկական և տնտեսական փորձաքննություն;
  • էլեկտրամոնտաժային աշխատանքներ;
  • էլեկտրամոնտաժային աշխատանքներների փորձաքննություն;
  • սարքերի կարգաբերում;
  • սարքերի տեղադրում;
  • անհրաժեշտ ավտոմատացման սցենարների ծրագրավորում;
  • ամբողջական համակարգի փորձաքննություն;
  • սպասարկում։

Իսկ մատուցվող ծառայությունների համար վճարը կատարվոում է փուլային սկզբունքով, նշված փուլը սկսելուց առաջ՝ այդ փուլի արժեքի 100%-ի չափով։

Այո, կատարում ենք: Սակայն, դրա համար անհրաժեշտ է իրականացնել գործող համակարգի փորձաքննություն։ Եթե փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ գործող համակարգը համապատասխանում է մեր տեխնիկական չափանիշներին, ապա մենք պատրաստ ենք կնքելու սպասրկման պայմանագիր: Իսկ եթե հայտնաբերվում են թերություններ, ապա սպասրկումը կարող է իրականացվել միայն հայտնաբերված խնդիրների շտկումից հետո:

Այս պահին մենք ընդունում ենք միայն բանկային փոխանցումներ՝ մեր կողմից ներկայացված հաշվի հիման վրա։

Գտնել Գիտելիքների Շտեմարանում

Մեր կողմից ստեղծված և մշտապես թարմացվող Գիտելիքների Շտեմարանը պարնակում է տարբեր նյութեր, ձեռնարկներ և ուղեցույցներ խելացի սաքավորումների շահագործման և սպասրկման վերաբերիալ: Շտեմարանում առկա նյութերը կօգնեն ձեզ ինքնուրույն կատարել խելացի սարքավորումների սպասրկում հիմնվելով առկա լավագույն փորձառությունների վրա:

Օգնության Կարիք Ունե՞ք

Մեր մասնագետները միշտ հասանելի են առցանց: Դուք կարող եք կապնվել մեզ հետ Facebook MessengerWhatsApp կամ Telegram հավելվածներով: Իսկ մեր հեռախոսային աջակցման կենտրոնը աշխատանքային ժամերին (Երկ-Ուրբ, 10:00-19:00) սիրով կպատասխանի Ձեր հարցերին: Հեռ՝ +374 555 230 50

Գտնել Տեխ.Ֆորումում

Մեր հաճախորդների աջակցման մաս է կազմում կայքում գործող Տեխնիկական Ֆորումը, որի միջոցով մեր հաճախորդները կարող են կապ պահպանել մեր տեխնիկական մասնագետների հետ, տեղեկացված լինեն վերջին նորություններին և բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը և առաջարկները:

Ցանկանում Եք Միշտ Տեղեկացված Լինել
Գրանցվեք Մեր Տեղեկագրին

Մենք Հարգում ենք Ձեր Անձնական Տվյալները և Երբեք Չենք Փոխանցում Դրանք Երրորդ Կողմի