Էլ.սպառման ակտիվ վերահսկում իրական ժամանակում: Դա հիմնական գործառույթներից մեկն է, որը ժամանակակից կենցաղում իր վրա են վերցնում խելացի սարքերը: Այն ապահովում է տան էներգաարդյունավետության բարձրացումը և համապատասխանաբար՝ ծախսերի խնայողությունը: Օգտագործողները կարող են իրական ժամանակում հետևել, թե որքան էներգիա են օգտագործում տարբեր սարքեր, ինչը թույլ է տալիս նրանց բացահայտել և շտկել անարդյունավետությունը, հայտնաբերել այն սարքերը, որոնք չափազանց շատ էներգիա են սպառում: Ավտոմատ պլանավորել էներգապահանջ սարքերի աշխատանքը գիշերային ժամերին, երբ գործում է էլեկտրաէներգիայի ավելի ցածր սակագին:
Խելացի սարքերի կողմից հավաքագրված տվյալները սպառման վերաբերյալ կարող են վերլուծվել՝ պարզելու էներգիայի սպառման օրինաչափություններն ու միտումները: Ժամանակի ընթացքում հավաքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել էներգիայի սպառումը օպտիմալացնելու և ընդհանուր արդյունավետությունը բարելավելու համար: Հավելելով նկարագրվածին հեռակա դիտարկման և կառավարման հնարավորությունները՝ Էլ.սպառման վերահսկման խելացի սարքերը հանդիսանորմ են մեր նախագծերի հիմնասյուներից մեկը, քանի որ մեր կարգախոսն է “Միշտ վերահսկելի՝ որտեղ էլ լինեք, ինչ էլ պատահի”: