Կատարում ե՞ք արդյոք ավտոմատացում այնպիսի օբյեկտներում, որտեղ էլեկտրաֆիկացիան և վերանորոգումը արդեն ավարտված է:
Այո, կատարում ենք: Սակայն այդ դեպքում պետք է հաշվի առնվի արդեն առկա կապակցումները: Դա իր հերթին կարող է սահմանափակումներ ներկայացնել խելացի համակարգերի ընտրման մեջ կամ հանգեցնել լրացուցիչ ծախսերի, կապված առկա կապուղիները ձևափոխելու անհրաժեշտության հետ: Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս դիմել մեզ հնարավորինս վաղ փուլերում, երբ կառուցման կամ վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել:
Կասե՞ք ձեր ծառայությունների ամբողջական ցանկը:
Օգտագործելով ժամանակակից IOT տեխնոլոգիանները մենք մատուցում ենք ծառայություններ ավտոմատացման և անվտանգային համակարգի մշակման բնագավառում։ Կատարվում են խորհրդատվության, տեխնիկական առաջադրանքի սահմանման, նախագծման, էլեկտրամոնտաժման և ներդրման, ինչպես նաև սպասարկման ծառայություններ։ Մենք կօգնենք ձեզ անկախ նրանից, թե որ փուլում եք դուք գտնվում՝ նպատակների և խնդիրների սահմանման, տեխնիկական առաջադրանքի ձևավորման, առաջարկի քննարկման, նախագծման, իրականացման կամ շահագործման:
Ի՞նչ արժեն ձեր ծառայությունները:
Մեր ծառայությունները անհատականացվում են ամեն հաճախորդի պահանջներին համապատասխան և աշխատանքների գինը ձևավորվում է տեխնիկական առաջադրանքի մանրակրկիտ վերլուծությունից և նախահաշվարկից հետո։
Կատարում ե՞ք արդյոք միայն էլեկտրամոնտաժային աշխատանքներ:
Այո, կատարում ենք։ Մեր բիզնես գործընթացի բոլոր աշխատանքային փուլերը ամբողջական են և ինքնաբավ։ Այդպիսով մենք կարողանում ենք հասնել անհրաժեշտ աշխատանքային ճկունության և ամեն փուլ ներկայացնել որպես առանձին ծառայություն։ Դա կարող է լինել առանձնացված խորհրդատվություն, տեխնիկական առաջադրանքի ձևակերպում, սնուցման էլեկտրահամակարգի, ավտոմատացման կամ անվտանգային համակարգի տեխնիկական մշակման և նախագծման, էլեկտրամոնտաժային, խելացի սարքերի տեղադրման և կարգաբերման, փորձաքննության, անհրաժեշտ ավտոմատացման սցենարների ծրագրավորման և սպասարկման աշխատանքներ։
Ցանկանում եմ խելացի տուն ունենալ, բայց չգիտեմ ինչից սկսել: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Մեզ հետ աշխատանքը սկսվում է բոլոր անհանգստությունները մի կողմ դնելուց: Ուղղակի կապնվեք մեր մասնագետների հետ, և մենք կուղղորդենք ձեզ տան կամ բիզնեսի ավտոմատացման բոլոր հարցերին ինժեներական ճիշտ և տնտեսապես նպատակահարմար լուծումներ ստանալու ճանապարհով: Մենք կօգնենք հասկանալ ձեր խելացի տուն ունենալու դրդապատճառները և համապատասխան տեխնիկական առաջադրանք ձևավորել։ Դրանից հետո ձեզ համար բոլոր հաջորդական քայլերը ակնհայտ կդառնան։
Ի՞նչ խելացի սարքեր եք օգտագործում ավտոմատացման և խելացի տան համար:
Մեր լուծումները կապակցված չեն որևիցե սարքի արտադրողի կամ մոդելային շարքի հետ։ Մեր ելակետային ընտրությունը հիմնվում է տեխնիկական առաջադրանքում արտահայտված հաճախորդի պահանջների և առկա բյուջեի վրա։ Հնարավոր այլընտրանքները քննարկվում են հաճախորդի հետ, բացահայտելով դրանց դրական և բացասական կողմերը, և միայն նոր կատարվում է կիրառվելիք համակարգի և նրա բաղկացուցիչ սարքերի վերջնական ընտրություն և նախագծի մշակում։
Ի՞նչ մուտքային տեղեկություններ եք պահանջում աշխատանքները սկսելու համար:
Մեզ համար ամենակարևոր մուտքային ինֆորմացիան հանդիսանում է մեր հաճախորդի գլխավոր նպատակը, որին նա ցանկանում է հասնել մեր օգնությամբ և որոնք են այդ նպատակին հասնելու դրդապատճառները։ Մնացած բոլոր խնդիրները տեխնիկական են և կգտնեն իրենց լուծումները, եթե ունենք նշված գլխավոր հարցի պատասխանը։
Կներկայացնե՞ք Ձեր կողմից կատարվող աշխատանքների հերթականությունը և ինչպե՞ս են կատարվում վճարումները:
Մեր ծառայությունները անհատականացվում են ամեն հաճախորդի պահանջներին համապատասխան և պատվերից պատվեր կատարվող աշխատանքների փուլերը և հերթականությունը կարող են տարբերվել՝ ելնելով բարձրացված խնդիրներից։ Իսկ ամբողջական աշխատանքների հիմնական փուլերը և հերթականությունը հետևյալն է․
- խորհրդատվություն;
- տեխնիկական առաջադրանքի ձևակերպում;
- տեխնիկական առաջարկ ճանապարհային քարտեզով և նախահաշվով;
- ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում;
- սնուցման էլեկտրահամակարգի, ավտոմատացման կամ անվտանգային համակարգի տեխնիկական մշակում և նախագծում;
- համակարգի ամբողջական ֆինանսական հաշվարկի կազմում՝ ներառած աշխատանքներ և նյութածախս;
- նախագծի տեխնիկական և տնտեսական փորձաքննություն;
- էլեկտրամոնտաժային աշխատանքներ;
- էլեկտրամոնտաժային աշխատանքներների փորձաքննություն;
- սարքերի կարգաբերում;
- սարքերի տեղադրում;
- անհրաժեշտ ավտոմատացման սցենարների ծրագրավորում;
- ամբողջական համակարգի փորձաքննություն;
- սպասարկում։
Իսկ մատուցվող ծառայությունների համար վճարը կատարվոում է փուլային սկզբունքով, նշված փուլը սկսելուց առաջ՝ այդ փուլի արժեքի 100%-ի չափով։
Կատարո՞ւմ եք արդյոք արդեն աշխատող խելացի տան համակարգի սպասարկում:
Այո, կատարում ենք: Սակայն, դրա համար անհրաժեշտ է իրականացնել գործող համակարգի փորձաքննություն։ Եթե փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ գործող համակարգը համապատասխանում է մեր տեխնիկական չափանիշներին, ապա մենք պատրաստ ենք կնքելու սպասրկման պայմանագիր: Իսկ եթե հայտնաբերվում են թերություններ, ապա սպասրկումը կարող է իրականացվել միայն հայտնաբերված խնդիրների շտկումից հետո:
Ինչպիսի՞ վճարման ձևեր եք ընդհունում։
Այս պահին մենք ընդունում ենք միայն բանկային փոխանցումներ՝ մեր կողմից ներկայացված հաշվի հիման վրա։
