Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ

1. Հիմնական հասկացություններ

1.1. intelyser.com վեբ կայքը (այսուհետ՝ Կայք) կառավարում է “Ինտելայսեր” ՍՊԸ-ի(այսուհետ՝ Ընկերության) կողմից:

1.2. Կայքի օգտագործողը (այսուհետ՝ Օգտագործող). այն ֆիզիկական անձ է, ով ցանկանում է օգտագործելով համացանցը և նույնականացվելով իր անձնական տվյալների միջոցով մուտք գործել Կայք և օգտվել Կայքի ռեսուրսներից:

1.3. Կայքում գրանցումը. դա Օգտագործողի գործողություններն են Կայքում անձնական հաշիվ ստեղծելու համար: Դրանք ուղղված են նունականացումը անցած Օգտագործողների համար նախատեսված գործառույթներին և ռեսուրսներին հասանելիություն ստանալուն, ինչպես նաև Կայքի կողմից տրամադրվող նորություններին հետևելուն:

1.4. Օգտագործողի անձնական տվյալները. դա ցանկացած տեղեկատվություն է, որը վերաբերում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացված կամ նույնականացվող անձին (անձնական տվյալների սուբյեկտին)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի:

1.5. Համաձայնագիր. սույն Կայքի օգտագործման Ընդհանուր Դրույթների և Պայմանների համաձայնագիրը իր բոլոր հավելվածներով, լրացումներով և փոփոխություններով:

1.6. Գաղտնիության քաղաքականություն. Կայքում հրատարակված և սույն Համաձայնագրի անբաժան մասը հանդիսացող փաստաթուղթ:

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Ընկերությունը Կայքից օգտվողին հնարավորություն է տալիս օգտվել իր ծառայություններից սույն Համաձայնագրով սահմանված պայմաններով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Օգտագործողը համաձայնություն է հայտնում իր պայմաններին 2.3 կետով նախատեսված կարգով: Ներկայիս գործող բոլոր ծառայությունները, ինչպես նաև դրանց ցանկացած զարգացումը և/կամ նորերի ավելացումը ենթակա են սույն Համաձայնագրին:

2.2. Ընկերության Կայքի ծառայությունների օգտագործումը կարգավորվում է սույն Համաձայնագրով, Գաղտնիության քաղաքականությամբ և Իրավական Ծանուցագրով: Համաձայնագիրը կարող է փոփոխվել Ընկերության կողմից՝ առանց հատուկ ծանուցման: Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի նոր տարբերակով:

2.3. Սկսելով օգտագործել Կայքի ցանկացած ռեսուրս կամ դրա անհատական գործառույթները, կամ անցնելով գրանցման ընթացակարգը, համարվում է որ Օգտագործողը ամբողջությամբ ընդունել է Համաձայնագրի պայմանները՝ առանց որևէ վերապահումների կամ բացառությունների: Եթե Օգտատերը համաձայն չէ Համաձայնագրի դրույթներից որևէ մեկի հետ, Օգտատերը իրավունք չունի օգտվել Ընկերության ծառայություններից: Եթե Ընկերությունը Համաձայնագրի 2.2 կետով սահմանված կարգով փոփոխություններ է կատարել Համաձայնագրում որոնց հետ Օգտագործողը համաձայն չէ, ապա Օգտագործողը պարտավոր է անմիջապես դադարեցնել Կայքի ծառայություններից օգտվելը:

2.4. Կնքելով սույն Համաձայնագիրը, Օգտագործողը ազատորեն իր կամքով և իր շահերից ելնելով, համաձայնում է Կայքում գրանցման ընթացքում տրամադրված իր անձնական տվյալների Ընկերության կողմից մշակմանը: Կայքի կողմից հարցվող և գրանցվող անձնական տվյալներն են՝ Օգտագործողի անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, էլ. փոստի հասցե, ինչպես նաև այլ տվյալներ կապված օգտատիրոջ ինքնության հետ, որոնք հարցվում են Կայքում Օգտագործողի նույնակնացման համար: Օգտագործողի անձնական տվյալների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան՝ օգտատիրոջ անձնական տվյալների խառը՝ ավտոմատացված և ոչ ավտոմատացված մշակման եղանակներով:

2.5. Կայքում Օգտագործողի անձնական տվյալների մշակումը ներառում է ցանկացած ավտոմատացման գործիքների միջոցով կամ առանց դրանց կատարվող գործողություն կամ գործողությունների շարք: Այն ներառում է հավաքում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, պարզաբանում (թարմացում, փոփոխություն), կատարած գործառույթների վերլուծում, օգտագործում, ապանձնավորում, արգելափակում, արխիվացում կամ ոչնչացում Կայքի պահոցներից:

3. Համաձայնագրով նախատեսված օգտագործման պայմանները

3.1. Կայքի անհատականացված գործառույթների օգտագործումը թույլատրվում է միայն այն բանից հետո երբ Օգտագործողը գրանցվել է Կայքում: Օգտագործողի կողմից Կայքում գրանցվելու գործողությունը հանդիսանում է համաձայնություն լիազորելու Ընկերությանը տրամադրված տվյալների մշակման համար, ըստ Համաձայնագրի 2-րդ բաժնում սահմանված կարգավորվումների:

3.2. Կայքի ռեսուրսների օգտագործման տեխնիկական, կազմակերպչական և առևտրային պայմանները, ներառյալ ֆունկցիոնալությունը, ներկայացվում են Օգտագործողի ուշադրությանը intelyser.com կայքի համապատասխան էջերում:

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

4.1. Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու օգտատիրոջ անձնական տվյալները չարտոնված մուտքից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից: Ընկերությունը օգտատիրոջ անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրում միայն Ընկերությունը այն աշխատակիցներին, ովքեր այս տեղեկատվության կարիքն ունեն Կայքի գործունեությունը ապահովելու համար:

4.2. Օգտատիրոջ կողմից սույն Համաձայնագրի և դրա անբաժանելի մասը հանդիսացող հավելվածների պայմանների խախտման դեպքում՝ Ընկերությունը իրավունք ունի սահմանափակել Օգտատիրոջ մուտքը Կայք կամ մատուցված ծառայության համար նախատեսված հավելված:

4.3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն, առանց Օգտատիրոջը ծանուցելու, չեղարկել Օգտատիրոջ հաշիվը, եթե այն չի օգտագործվել ավելի քան 3 (երեք) օրացուցային ամիս անընդմեջ:

4.4. Օգտագործողը իրավունք ունի մուտք գործել Կայք, Հավելված և օգտագործել Կայքը, Հավելվածը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով և եղանակով:

4.5. Օգտագործողը պարտավորվում է Ընկերության խնդրանքով հավելյալ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն, որն ուղղակիորեն կապված է սույն Կայքի կամ Հավելվածի կողմից մատուցվող ծառայությունների հետ:

4.6. Օգտատերը ինքնուրույն է պատասխանատվություն կրում երրորդ անձանց առջև ինտերնետ ռեսուրսների օգտագործման հետ կապված իր գործողությունների համար, ներառյալ եթե նման գործողությունները հանգեցնում են երրորդ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտմանը, ինչպես նաև Կայքից օգտվելիս օրենքին համապատասխանելու համար:

4.7. Օգտագործողին արգելվում է.

4.7.1 այլ անձանց անձնական տվյալների չարտոնված հավաքագրում և պահպանում,

4.7.2 Կայքի բնականոն աշխատանքի նպատակային խաթարումը:

5. Կայքի օգտագործումը

5.1 Կայքը և դրանց բովանդակությունը պատկանում և կառավարվում է Ընկերության կողմից:

5.2 Կայքի բովանդակությունը չի կարող որևէ կերպ պատճենվել, հրապարակվել, վերարտադրվել, փոխանցվել, տարածվել կամ տեղադրվել համացանցում առանց Ընկերության գրավոր համաձայնության:

5.3 Կայքի բովանդակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների մասին օրենքով, ինչպես նաև մտավոր սեփականության և անբարեխիղճ մրցակցության օրենսդրության հետ կապված այլ իրավունքներով:

5.4 Օգտագործողը անձամբ պատասխանատու է հաշվի գաղտնի տեղեկատվության պահպանման համար, ներառյալ գաղտնաբառի, ինչպես նաև ցանկացած այն գործառութների, որոնք իրականացվում են Հաշվի Օգտատիրոջ անունից:

5.5 Օգտագործողը պետք է անհապաղ տեղեկացնի Ընկերությանը, իր հաշվի կամ գաղտնաբառի չարտոնված օգտագործման կամ անվտանգության համակարգի ցանկացած այլ խախտման դեպքերի մասին:

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1 Սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների խախտման համար, ներառյալ՝ դրա անբաժանելի մասը կազմող հավելվածների, Ընկերությունը և Օգտագործողը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համապատասխան:

6.2 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում.

6.2.1 Գործառութների ընթացքում Կայքում առաջացած ուշացումների կամ խափանումների համար, որոնք առաջացել են ֆորսմաժորային իրավիճակի, ինչպես նաև հեռահաղորդակցության, համակարգչային, էլեկտրական և այլ հարակից համակարգերի ցանկացած անսարքության պատճառով:

6.2.2 Փոխանցման համակարգերի, վճարային համակարգերի, բանկերի և նրանց աշխատանքի հետ կապված գործողությունների ուշացումների:

6.2.3 Կայքի և նրան առնչվող հավելվածների պատշաճ գործունեություն համար, երբ Օգտատերը չունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ այն օգտագործելու համար: Ինչպես նաև որևէ պարտավորություն չի կրում Օգտատերերին նման միջոցներ տրամադրելու համար:

6.2.4 Օգտագործողի կողմից Կայքում և նրան առնչվող հավելվածներում տեղադրված տեղեկատվության բովանդակության համար:

6.3 Կայքում և նրան առնչվող հավելվածներում տեղադրված որևէ այլ կայքի, ապրանքի, ծառայության, առևտրային կամ ոչ առևտրային բնույթի որևէ տեղեկատվության հղումը (ցանկացած ձևով) չի հանդիսանում այդ ապրանքների, ծառայությունների կամ գործունեության հաստատում կամ առաջարկություն:

6.4 Օգտագործողը բացառապես պատասխանատու է Կայքում և նրան առնչվող հավելվածներում իր կողմից տեղադրված բովանդակության մեկնաբանման և օգտագործման համար:

6.5 Ցանկացած կորուստ, որը Օգտագործողը կարող է կրել սույն Համաձայնագրի որևէ դրույթի դիտավորյալ կամ անզգույշ խախտման դեպքում, ինչպես նաև այլ Օգտատիրոջ հաղորդակցություններին չթույլատրված մուտքի պատճառով, Ընկերության կողմից չի փոխհատուցվում:

7. Այլ պայմաններ

7.1 Սույն Համաձայնագիրը հանդիսանում է Օգտագործողի և Ընկերությանի միջև ծառայություններից օգտվելու կարգի վերաբերյալ համաձայնագիր:

7.2 Սույն Համաձայնագիրը, դրա կնքման և կատարման կարգը, ինչպես նաև սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

7.3 Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ դադարեցվել Հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կողմից միակողմանիորեն՝ առանց Օգտատիրոջ նախնական ծանուցման և առանց դրա հետ կապված որևէ փոխհատուցման վճարման:

7.4 Կայքում և նրան առնչվող հավելվածներում օգտատերերի տեղադրված կարծիքները/մեկնաբանությունները չեն հանդիսանում գաղտնի տեղեկատվություն և կարող են օգտագործվել Ընկերության կողմից առանց սահմանափակումների:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 27 Հունվարի 2025թ, 20:37