Երբ Մանրուքները Կարող են
Մեծ Ազդեցություն Ունենալ

Գաղափարը և Այն Սնուցող Արժեքները

Մեր Հավատը

Մենք հաստատապես հավատում ենք, որ իրերի ինտերնետ(IoT) տեխնոլոգիաների զարգացումը միանշանակ հանգեցնելու է մարդկության գործունեության առավել խելացի, ռեսուրսախնա և կենսունակ միջավայրի ստեղծմանը:

Ի՞նչ ենք մենք անում

Մենք միացնում ենք խելացի սարքերը փողկապակցված աշխատանքի համար՝ մատուցելով իսկապես խելացի տնային ավտոմատացման փորձ, որը կյանքը դարձնում է ավելի հարմարավետ, անվտանգ և հաճելի:

Ինչպե՞ս ենք մենք դա անում

Մենք համախմբում ենք լավագույն մարդկանց, գործընկերներին և խելացի սարքերը՝ ձեր նպատակին ծառայեցնելու և ձեր կյանքն ավելի հաճելի, կապակցված և ապահով դարձնելու համար:

Մեր Գաղափարը

Տրամադրել խելացի սարքերի նախագծման և ներդրման բացառիկ ծառայություններ: Մատուցել նորարարական, կայուն լուծումներ, որոնք բարելավում են մեր հաճախորդների կյանքը՝ դրականորեն նպաստելով հասարակությանը և շրջակա միջավայրին:
Միայն ամբողջական նախագծված, փողկապակցված համակարգերը կարող են ապահովել խելացի լուծումների սպասվելիք հարմարավետության և արդյունավետության ամբողջականությունը: Ավտոմատացման, խելացի համակարգեր նախագծելու և ներդնելու մեր մասնագետների բազմամյա փորձը հնարավորություն կտա ձեզ անփողզիջում վայելելու ժամանակակից խելացի տեխնոլոգիաների բոլոր առավելությունները: Մեր խելացի համակարգերի միջոցով եղեք տեղեկացված և վերահսկեք այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր տանը և շրջակայքում՝ անկախ նրանից խոհանոցում եք, թե աշխարհի ցանկացած կետում: Մեր նախագծերի կարգախոսն է՝ “Միշտ վերահսկելի՝ որտեղ էլ լինեք, ինչ էլ պատահի”:

Մեր Արժեքները

Մեր կարծիքով վստահելի գործընկերներ դառնալու ճանապարհի առաջին քայլը կլինի կիսվել ձեզ հետ կարևորագույն արժեքներով, որոնցով մենք առաջնորդվում ենք.

Գերազանցություն ամեն քայլում:

Մեզ համար գերազանցության ձգտումը նշանակում է մատուցել բարձրորակ ծառայություններ, որոնք գերազանցում են հաճախորդների սպասելիքները: Սա ներառում է մանրակրկիտ ուշադրություն մանրուքների նկատմամբ, շարունակական կատարելագործում և նվիրվածություն՝ հաճախորդների համար լավագույն հնարավոր արդյունքների հասնելուն:

Հաճախորդի նպատակները միշտ առաջնային տեղում:

Հաճախորդների կարիքների և նախասիրությունների ըմբռնումը հանդիսանում է մեր գործընթացի ամենակարևոր փուլը, որը հետագայում հնարավորություն է տալիս իրականացնել անհատականացված լուծումների տրամադրում և հաճախորդների բացառիկ սպասարկում ողջ գործընթացի ընթացքում և դրանից դուրս:

Նորարարությունը, որպես առօրյայի անբաժան մաս:

Խելացի սարքերի տեխնոլոգիայի արագ զարգացող ոլորտում նորարարությունը հանդիսանում է անհրաժեշտ պայման ամենօրյա մարտահրավերները հաղթահարելու համար: Մեր մասնագետները մշտապես հետևում են վերջին առաջընթացներին՝ շարունակաբար փնտրելով նորարարական լուծումներ, մեր առաջարկները բարելավելու և հաճախորդներին ամենաառաջադեմ տեխնոլոգիաներ տրամադրելու համար:

Ազնիվ և թափանցիկ ամեն ինչում:

Ամենաբարձր էթիկական չափանիշները, ազնվությունը և թափանցիկությունը հաճախորդների, մատակարարների և գործընկերների հետ բոլոր փոխհարաբերություններում:

Գաղտնիություն և անվտանգություն:

Սա մեր ամենակարևոր առաջնահերթությունների ցանկում է, քանի որ գործ ունենք զգայուն տվյալների մշակման, հաճախորդների անձնական տեղեկատվության և գույքի պաշտպանության ապահովման հետ: Հաճախորդների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, մեր բոլոր նախագծերում մենք կիրառում ենք ամուր անվտանգությամբ սարքավորումներ և օգտագործում գաղտնիության ապահովման առկա լավագույն փորձառությունները: Մեր բոլոր հաճախորդները առավելագույնս տեղեկացված են օգտագործվող տեխնոլոգիաների կիրառման ռիսկերի հետ և մեր օգնությամբ կայացնում են միայն տեղեկացված որոշումներ:

Ինտելայզերի փորձառու թիմը կօգնի Ձեզ առկա լուծումների տեղատարափում ճիշտ կողմնորոշվել և արդյունավետ կիրառության մեջ դնել ժամանակակից տեխնոլոգիաները ձեր տան և բիզնեսի համար:

Կապնվել Մեզ Հետ