fbpx

Խելացի Տուն

Մեր կողմից առաջարկվող ինտեգրված խելացի տան լուծումները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս իրական հարմարավետության պայմաններում վերահսկել  տնային միջավայրը, միաժամանակ ապահովելով անվտանգություն և էներգախնայողություն:

Խելացի Անվտանգություն

Ժամանակակից անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն ինտեգրված և խելացի լուծումներով: Մեր փորձառու մասնագետների կողմից նախագծված անվտանգային համակարգերը կապահովեն ձեր տան և բիզնեսի պատշաճ անվտանգությունը 24/7 ռեժիմով:

Բիզնեսի Ավտոմատացման IoT Լուծումներ

Համակցելով ձեր բիզնեսի ակտիվները, միաձուլելով և ավտոմատացնելով տվյալների հոսքերը՝ դուք կարող եք ինտելեկտուալ տրանսֆորմացիայի միջոցով հասնել ձեր ուզած բիզնես արդյունքներին և գործառնական նպատակներին: Էներգակառավարումից մինչև ավտոմատ պրոցեսների ինտեգրում՝ բիզնեսի ավտոմատացման  մեր լուծումները կբացեն նոր հորիզոններ ձեր բիզնեսի առջև:

Ի՞նչն է առաջարկում Ինտելայզերը.
հարմարավետություն առանց փոխզիջման անվտանգություն առանց անհիմն տագնապի կենտրոնացում բիզնեսի կիզակետի վրա մեր խելացի լուծումների շնորհիվ

Մեր Մասին…

Մենք հաստատապես հավատում ենք, որ իրերի ինտերնետ(IoT) տեխնոլոգիաների զարգացումը միանշանակ հանգեցնելու է մարդկության գործունեության առավել խելացի, ռեսուրսախնա և կենսունակ միջավայրի ստեղծմանը: Իրերի ինտերնետի խելամիտ ինտեգրումը մեր կացարաններում, գրասենյակներում, արտադրություններում և ագրոտնտեսություններում ապահովում է աննախադեպ հարմարավետություն և արդյունավետություն: Խելացի տները, կրելի սարքերը և փոխկապակցված սարքերը մեր կյանքն ավելի հարմարավետ են դարձրել՝ թույլ տալով մեզ մի քանի հպումով կառավարել, ավտոմատացնել և վերահսկել մեր միջավայրի և բիզնեսի տարբեր գործոններ: Ինչպես ցանկացած տեխնոլոգիա, իրերի ինտերնետի առավելությունների արդյունքները հնարավոր է վայելել միայն խելացի համակարգերի ճիշտ կատարված ինժեներական նախագծման և ինտեգրման պայմաններում: Հակառակ դեպքում՝ սպասվելիք փոխզիջումների մակարդակը կգերակայի և ձգտելի հարմարավետությունը կամ արդյունավետությունը կվերածվի մղձավանջի: Ինտելայզերի փորձառու թիմը կօգնի Ձեզ առկա լուծումների տեղատարափում ճիշտ կողմնորոշվել և արդյունավետ կիրառության մեջ դնել ժամանակակից տեխնոլոգիաները ձեր տան և բիզնեսի համար:

Ի՞նչ ենք մենք անում…

Ավելացված կապի տեսակները և սարքերի փոխկապակցվածությունը նշանակում է, որ ավելի շատ տվյալներ են ստեղծվում և տարածվում՝ ինչը մտահոգություններ է առաջացնում գաղտնիության և անվտանգության վերաբերյալ:  Սկսելով առավել ապավինել IoT սարքերին, մեր անձնական տեղեկությունները հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար՝ կիբերանվտանգության ամուր միջոցառումների անհրաժեշտություն է առաջանում: Բացի այդ, ինչպես հայտնի է, ցանկացած տեխնոլոգիա ունի գործոնների բազմապատկման էֆեկտ և դա ակտուալ է ոչ միայն դրական, այլ նաև բացասական գործոնների առումով: Ցանկացած տեխնոլոգիայի ոչ պատշաճ ինտեգրումը, սպասվելիք արդունավետության փոխարեն, կարող է հանգեցնել անակնկալ կորուստների:

Ըմբռնելով բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մարդկության առաջ իրերի ինտերնետ(IoT) տեխնոլոգիաների զարգացմամբ և տեսնելով շուկայում համատարած հասանելիության հայտնված խելացի սարքերի առաջարկները և դրանց ոչ պատշաճ օգտագործումը, մեզ համար միանշանակ դարձավ Ինտելայզերի գաղափարը՝ խելացի իրերի ինտերնետ համակարգերի ինժեներական նախագծում և ինտեգրում ձեր տանը, գրասենյակում, արտադրությունում կամ ագրոտնտեսությունում: Թվային տրանսֆորմացիային եկել է հաջորդելու ինտելեկտուալ տրանսֆորմացիան և Ինտելայզերը ձեր ուղեկցողն է դեպի ապագայի առավել խելացի, արդյունավետ և կենսունակ միջավայր:

Կապնվել Ինտելայզերի Հետ