ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայանցում է «Ինտելյսեր» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերության) պաշտոնական կայքի՝ intelyser.com (այսուհետ՝ Կայք) այցելուների և Ընկերության հաճախորդների (այսուհետ՝ Օգտագործող) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։ Ընկերության խիստ կարևորում է իր Կայքի Օգտագործողների անձնական տվյլաների գաղտնիության պահպանումը։ Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Կայքում օգտագործվող բոլոր հասկացությունները ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
1. Անձնական տվյալների հավաքագրում
Ընկերությունը կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները. Տեղեկատվություն, որը Օգատգործողը տրամադրում է Ընկերությունը սեփական կամքով՝ Կայքում տեղադրված հայտերը լրացներիս, նորություններին բաժանորդագրվելիս, Ընկերության օնլայն տիրույթում գրանցվելիս, Կայքի հետադարձ արագ կապի ծառայության (այսուհետ՝ «Հետադարձ կապի») միջոցով Ընկերություն հետ հաղորդակցվելիս։ Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում Ընկերությունը այն պահից, երբ Օգտագործողը լրացնում և ուղարկում է հայտը կամ բաժանորդագրվում է նորություններին։ Տեղեկատվություն, որը Ընկերությունը ձեռք է բերում Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով, օրինակ՝ Օգտագոծողի բրաուզերի կամ Կայքից օգտվելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկություն, Կայքի էջի այցելության վերաբերյալ տեղեկություն, գեոլոկացիայի վերաբերյալ տեղեկություն և այլն։ IP հասցեներից տվյալների ստացումը, բրաուզերի վերաբերյալ տեղեկատվությունը և Նշոցներ (cookies) բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Օգտագործողը այցելում է Կայք: Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Կայքի կողմից հավաքագրվող անձնական տեղեկատվություն/տվյալ և կիրառվում է բացառապես Ընկերության ներքին հետազոտությունների և առավել հաճախորդամետ ծառայությունների մատուցման նպատակով։
2. Տվյալների օգտագործման եղանակներ
Ընկերությունը օգտագործում է գրանցման, հայտերի լրացման, բաժանորդագրման, «Հետադարձ կապի» որևէ ձևի կամ Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները միայն հետևյալ նպատակներով՝
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար,
- Օգտագործողի պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
- Նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
- Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար,
- Օգտագործողի հարցումներին պատասխանելու նպատակով, օրինակ երբ վերջինս լրացրել է հայտ, կապ է հաստատել Ընկերության հետ Կայքում առկա «Հետադարձ կապի» միջոցով կամ այլ եղանակով,
- Տրամադրել Օգտագործողին հետաքրքրող կամ Ընկերության կարծիքով հնարավոր հետաքրքրող պրոդուկտների և ծառայությունների վեարբերյալ տեղեկատվություն,
- Ընկերության և Օգտագործողի միջև պայմանագրով ամրագրված ցանկացած պարտավորության իրագործման նպատակով,
- Կայքի ցանկացած ինտերակտիվ հատկության հասանելիություն ապահովելու նպատակով,
- Կայքում առկա տեղեկության վերաբերյալ փոփոխությունների մասին ծանուցելու նպատակով,
- Կայքից օգտվելու համար օգտագործված սարքին Կայքը առավել հարմարացնելու նպատակով,
- Կայքի կիրառելիության և գովազդային արշավների վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով,
- Հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանց համապատասխան հնաարվոր լուծումների տրամադրման նպատակով:
Օգտագործողի կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում/բազայում, որն ավտոմատ կերպով թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:
3. Օգտագործողի տվյալների պաշտպանության եղանակներ
Օգտագործողի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Բացի այդ ցանկացած տվյալ, որը Օգտագործողը մուտքագրում է կայքում պաշտպանված է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով: Ընկերությունը իրակացնում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ ապահովելու Օգտագործողի Կայք այցելություն անվտանգությունը։
4. Նշոցների(cookies) օգտագործում
Ընկերությունը Կայքի միջոցով ձգտում է ապահովել առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով Ընկերությունը օգտագործում է նշոցների-ֆայլեր, որոնք փոքր տեքստային ֆայլեր են և վեբ-կայք այցելելու ժամանակ պահպանվում են Օգտագրծողի համակարգչում կամ բջջային սարքում կայքի աշխատանքի տարբեր գործառութներ ապահովելու համար: Ընկերությունը Կայքում օգագործում է նշոցների-ֆայլերը մի քանի նպատակներով․
- Օգտագործողի՝ Կայքի հետագա այցելությունների նպատակով նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
- Կայքի օգտագործման վերլուծության, այցելուների թվի հաշվարկի և վեբ-կայքի կատարելագործման համար,
- Սոցիալական ցանցերը Կայքին ինտեգրելու համար,
- Կայքին կցված գովազդներին հետևելու, համակարգելու և վերլուծելու համար,
- Մատուցվող ծառայությունների որակի բարելավման և կատարելագործման համար։
Եթե Օգտագործողը շարունակում է Կայքի կիրառությունը, ապա նա ավտոմատ կերպով համաձայնվում է վերոնշյալ նպտակաների համար Կայքի նշոց-ֆայլերի միջոցով անձնական տվյլաների հավաքագրմանը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել նշոց-ֆայլեր բրաուզերի կարգավորումներից, սակայն նշոց-ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և կայքի մասնակի կիրառության։
5. Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Ընկերությունը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտոգործողների նախնական համաձայնության: Ընկերությունը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Ընկերության կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Ընկերությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն: Կայքի հոսթինգն իրականացնող անձինք և այլ անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Ընկերությունը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Ընկերության կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Օգտագործողների վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
6. Երրորդ կողմի հղումներ
Կայքում չի ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ծառայություններ: Ընկերությունը օգտվում է երրորդ կողմ հանդիսացող մի քանի ծառայություններից՝ Կայքի բնականոն գործունեությունը ապահովելու, ինչպես նաև իր առաջարկած ծառայությունների նյութական և գործիքային բազան ապահովելու նպատակով։ Google Analytics Google Analytics-ը Google-ի կողմից առաջարկվող վեբ վերլուծությունների ծառայություն է, որը հետևում է կայքերի այցելություններին: Ընկերությունը կցել է Google Analytics-ը Կայքին Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Google-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելելhttps://policies.google.com/privacy Էջ։ Facebook Pixels Facebook Pixel-ը Facebook-ի կոնվերսիաների հետևելու և վերլուծելու գործիք է, որը կցվում է կայքին և վերահսկում է Facebook սոց հարթակից դեպի կայք այցելությունները։ Ընկերությունը կցել է Facebook Pixel-ը Կայքին Facebook գովազդների, Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Facebook-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/policy.php Էջ։ Օգտագործողները կարող են Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված նշոց-ֆայլերից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:
7. Գերկապի (Hyperlink) հաստատման վերաբերյալ քաղաքականությունը
Կարող են հանդիպել դեպքեր, երբ Կայքից օգտվելու ժամանակ Ընկերությունը տրամադրում է հղում/գերկապ այլ ինտերնետային կայքերի հետ, որոնց միջոցով դուք մուտք եք գործում երրորդ անձանց ինտերնետային կայքեր, որոնք որևէ կապ չունեն Ընկերությաւն հետ: Դրանք ընդգրկվել են Կայքի մեջ օգտագործողների հարմարավետության և զուտ տեղեկատվական նպատակներով: Ընկերությունը, հնարավորության սահմանններում, կփորձենք ընտրել վստահելի կայքեր և տեղեկատվության աղբյուրներ, ձեր հարմարավետության համար: Այնուհանդերձ, Կայքից դուրս այլ ինտերնետային կայքերի արված հղումները/գերկապը նպատակ չունի որևէ կերպ առաջարկել, հավանություն տալ, երաշխավորել կամ ներկայացնել այդ կայքերում զետեղված որևէ երրորդ անձանց կամ նրանց կողմից մատուցվող ծառայությունները, կամ չի ենթադրում որևէ համագործակցություն այդ երրորդ անձանց հետ` եթե այլ բան հայտարարված չէ Ընկերության կողմից: Ընկերությունը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում արտաքին ինտերնետային կայքերում պարունակվող տեղեկությունների բովանդակության համար: Ընկերության կողմից հղում արված կայքերի օգտագործման ամբողջ ռիսկը կրում եք դուք ինքներդ, և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում ձեր կողմից նման կայքերի օգտագործման հետևանքով կրած վնասների համար: Ընկերությունը չի հանդիսանում ձեր և վերոհիշյալ արտաքին ինտերնետային կայքը տրամադրողի հետ կնքված որևէ պայմանագրի կողմ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն նշված կամ համաձայնեցված է Ընկերության կողմից: Ներբեռնելի համակարգչային ծրագրեր պարունակող ինտերնետային կայքերին հղումները միայն ձեր հարմարավետության նպատակներով են արվում, և այս դեպքերում նույնպես Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում տվյալ ծրագրերը ներբեռնելու հետ կապված որևէ խնդիրների կամ դժվարությունների համար կամ դրանից առաջացած որևէ հետևանքների համար: Խնդրում ենք հիշել, որ ինտերնետից բեռնված որևէ ծրագրի օգտագործման համար կարող է պահանջվել լիցենզային պայմանագիր, և ձեր կողմից նման պայմանագրի պահանջների չպահպանումը կարող է հանգեցնել համապատասխան ծրագիրը տրամադրած կազմակերպության հեղինակային իրավունքների խախտմանը, որի համար Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում: Խնդրում ենք նաև հիշել, որ երբ որ սեղմում եք համապատասխան հղման կոճակը և դուրս եք գալիս Կայքից, ապա ձեզ վրա տարածվում են տվյալ ինտերնետային կայքի, որին այցելել եք, գաղտնիության սկզբունքներն ու պայմանները: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց իներնետային էջերից դեպի Կայք ցանկացած ինտերնետային էջի հետ գերկապի հաստատման համար: Որևէ նման գերկապ չի հանդիսանում և չպետք է մեկնաբանվի, որպես Ընկերության կողմից համապատասխան երրորդ անձանց հետ համագործակցություն կամ նրանց կայքերի հավանություն Ընկերության կողմից: Ընկերության ինտերնետային էջին արված որևէ հղում/գերկապ պետք է ձեզ ուղղակիրոեն կապի միայն մեր կայքի տնային կամ առաջին էջի հետ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նման հղման/գերկապի օգտագործման հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած ձեր կամ որևէ երրորդ անձի կողմից կրած վնասների կամ կորուստների համար: Ապրանքանշանների և հեղինակային իրավունքի վերաբերյալ հետագա տեղեկությունների համար ծանոթացե´ք մեր Պայմանների հետ: Ընկերությունը իրավասու է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ չեղյալ համարել Կայքի ինտերնետային էջի հետ տեքստային կամ ցանկացած այլ տիպի գերկապ հաստատելու նախկինում տրված ցանկացած թույլտվություն և պահանջել վերացնել հաստատված գերկապը:
8.Սույն քաղաքականության փոփոխությունները
Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Կայքում գրանցված Օգտագործողի ուշադրությանը կայքի՝ համապատասխան բաժնում կամ կծանուցվի էլ․ նամակի միջոցով:
