Տեսանելի Դարձրու Այն, Ինչ Շնչում Ես

Ժամանակակից մարդը իր առօրյայի կեսից ավելին անցկացնում է փակ տարածքներում: Ներտնային օդի որակը անմիջականորեն ազդում է մեր ինքնազգացողության, էներգիայի և կենտրոնացման վրա։ Օդի որակի մշտադիտարկումը հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել անտեսանելի խնդիրները՝ բարձր ածխաթթու գազը (CO₂), ցնդող օրգանական միացությունները (VOC) և օդի աղտոտիչ գերմանր մասնիկները (PM): Օդում առկա խնդիրների մասին տեղեկացված լինելը մեզ ընձեռնում է հնարավորություն գիտակցված քայլերով ձևավորել առողջ, հարմարավետ ու արդյունավետ միջավայր։

Նախագծված և Արտադրված է Հայաստանում
Ինտելայզերի Կողմից

ՕԴԱՄԵՏՐ IO1-XX

ՕԴԻ ՈՐԱԿԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔ

57000 դրամ

Գրանցված արժեքը

42750 դրամ

Գինը գործում է միայն նախագրանցման փուլում

0Օր0Ժամ0Րոպե

Միայն Օդամետրի նախագրանցման փուլում Դուք կարող եք ձեռք բերել սարքը 25% զեղչված գնով:

Ներտնային օդի որակի վերահսկող այս սարքը նախատեսված է ձեզ տեղեկացված պահելու համար այն օդի մասին, որը շնչում եք ձեր տանը կամ աշխատավայրում։

Սարքը չափում է օդի հիմնական ցուցանիշները՝ օդի աղտոտիչ գերմանր մասնիկներ (PM1, PM2.5, PM10), ածխաթթու գազ (CO₂), ցնդող օրգանական միացություններ (VOC), ազոտի օքսիդներ(NOx), ջերմաստիճան, օդի հարաբերական խոնավություն և մթնոլորտային ճնշում, ինչպես նաև հաշվարկում է օդի որակի ամփոփ ցուցանիշ՝ ընդհանուր պատկերն արագ գնահատելու համար։

Ըստ մոդելի՝ սարքը կարող է նաև հայտնաբերել ածխաջրածինային միացությունների և սպիրտ/հիդրօքսիլների (CHOH), օզոնի (O₃), ջրածնի (H₂), ամոնիակի (NH₃) և ֆրեոն գազերի առկայությունը՝ օգնելով ժամանակին նկատել օդի որակի փոփոխությունները։ Բոլոր տվյալները ներկայացվում են պարզ և հասկանալի ձևով՝ 3.5″ սենսորային գունավոր IPS էկրանին, իսկ Wi-Fi ցանցի առկայության դեպքում նաև համակարգիչների և շարժական սարքերի վրա։

Սարքը կարող է աշխատել ինքնուրույն, ինչպես նաև խելացի տան համակարգի մեջ ինտեգրված։ Ինքնուրույն աշխատանքային ռեժիմում սարքը կարող է հավաքագրել, մշակել և ցուցադրել առավելագույնը վերջին 30 օրվա չափման տվյալներ, իսկ խելացի տան համակարգի առկայության դեպքում տվյալների հավաքագրումը գործնականում չունի սահմանափակում՝ ապահովելով օդի որակի երկարաժամկետ դիտարկման և մշակման հնարավորություն։

Բացի այդ, սարքը կարող է կառավարել մինչև երկու արտաքին սարք, օրինակ՝ օդորակիչներ, խոնավացնող կամ չորացնող սարքեր, էլեկտրական հովհարներ և այլ նմանատիպ սարքեր՝ օգնելով ավելի համակարգված արձագանքել օդի որակի փոփոխություններին։

Սարքը կարելի է կառավարել ինչպես առկա սենսորային էկրանի միջոցով, այնպես էլ ներկառուցված Wi-Fi ցանցի միջոցով։ Սարքում առկա վեբ միջերեսի շնորհիվ չափումների տվյալները հասանելի են դառնում լոկալ ցանցում գտնվող համակարգիչների և շարժական սարքերի վրա՝ առանց հավելյալ ծրագրերի։ Սարքը կարող է հեշտությամբ ինտեգրվել խելացի տան համակարգի մեջ, համալրելով այն մարդու կենսագործունեության համար չափազանց կարևոր տվյալներով և երկարաժամկետ օդի որակի դիտարկման և տվյալների մշակման հնարավորությամբ։

Ծառայություններ