Օդամետր

Բովանդակություն

Օգտագործողի Ուղեցույց

Ինչպես օգտագործել և կարգաբերել սարքը

  • Թարմեցված է՝ Փետրվար 2026

Շնորհավորում ենք Ձեր նոր օդի որակի վերահսկման խելացի սարքի՝ Օդամետրի ձեռքբերման կապակցությամբ։ Սարքը նախատեսված է Ձեր տան կամ աշխատանքային տարածքի օդի որակի մշտական վերահսկման համար՝ ապահովելով ճշգրիտ չափումներ, հստակ վիզուալացում և ավտոմատ կառավարման հնարավորություններ։

Սարքի հիմնական հնարավորությունները

  • Միաժամանակ չափում է PM1, PM2.5, PM10 գերմանր մասնիկների առկայությունը

  • Չափում է CO₂, VOC և NOx գազերը

  • Չափում է օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և մթնոլորտային ճնշումը

  • Բոլոր ստացված տվյալների հիման վրա հաշվարկում է օդի որակի ամփոփ ցուցանիշը (AQI)

  • Հնարավորություն է ընձեռում սահմանել ահազանգման շեմերը

  • Կարող է կառավարել մինչև 2 արտաքին սարք

  • Կարող է ապահովել Wi-Fi միացում և ինտեգրում խելացի տան համակարգում (MQTT)

  • Ինքնուրույն ռեժիմում կարող է պահպանել մինչև 30 օրվա չափումների տվյալներ

  • Խելացի տան համակարգում ինտեգրելու դեպքում տվյալների պահպանման սահմանափակում գործնականում չկա

  • Իրական ժամանակում տվյալները հասանելի են սարքի 3,5″ գունավոր էկրանի վրա, ինչպես նաև առկա վեբ ինտերֆեյսի միջոցով

Օդամետրի տեղադրման խորհուրդներ

Սարքի ճիշտ տեղադրումը կարևոր է ճշգրիտ չափումների համար։

  • Տեղադրեք սարքը մարդկանց շնչառական գոտում՝ հատակից մոտավորապես 1 – 1.5 մ բարձրության վրա

  • Խուսափեք պատին շատ մոտ կամ փակ խորշերում տեղադրելուց

  • Մի տեղադրեք անմիջապես պատուհանի, օդափոխիչի կամ ջեռուցման սարքի կողքին

  • Խուսափեք տեղերից, որոնք գտնվում են արևի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ կամ գտնվում են արտահայտված օդային հոսանքների գոտում

  • Խուսափեք սարքի երկարաժամկետ տեղադրումից բարձր խոնավությամբ վայրերում և վայրերում որտեղ հնարավոր են ջրի ցայտքեր անմիջապես սարքի վրա
  • Տեղադրման վայրից առավելագույնը 1,7 մ հեռավորության վրա պետք է հասանելի լինի հոսանքի աղբյուր

Սարքի միացման գործընթացը

  1. Օդամետրի հետ տրվող USB սնուցման լարով միացրեք սարքը ցանկացած USB վարդակի կամ լիցքավորման բլոկի, որը ապահովում է առնվազն 1A հոսանք

  2. Սարքը կմիանա ավտոմատ և կսկսի տվյալների բեռնման ռեժիմը, որը տևում է մոտ 2 րոպե

  3. Բեռնման ռեժիմի ավարտից հետո էկրանին կհայտնվեն չափվող ցուցանիշների տվյալները և օդի որակի ընդհանուր AQI Idx գնահատականը

Առաջին միացումից հետո խորհուրդ է տրվում անմիջապես կատարել սարքի ժամացույցի և ամսաթվի կարգաբերում, տես. Ժամացույցի կարգավորումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում կատարել միացում առկա Wi-Fi ցանցին, տես. Ինչպես կարգաբերել Wi-Fi ցանցի միացումը:

Օդամետրի միացումը սկսվում է բեռնման ռեժիմով, որի ժամանակ օդամետրի ծրագրային համակարգը կատարում է սարքի ընդհանուր աշխատունակության ստուգում, Wi-Fi ցանցի առկայության դեպքում՝ միացում Wi-Fi ցանցին և ծրագրային թարմացումների առկայության ստուգում:  Բեռնման ռեժիմում կատարվում է առկա տվիչների կարգաբերում և նախապատրաստում աշխատանքին, ինչպես նաև բեռնվում են բոլոր անհրաժեշտ համակարգային ծառայությունները և սկսվում է նախնական Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի(AQI-ի) հաշվարկ:  Բեռնման ռեժիմը հիմնականում տևում է 2 րոպե, սակայն կարող է տևել ավելի երկար, եթե հայտնաբերվել են օգտագործողի կողմից հաստատված ծրագրային թարմացումներ կատարելու անհրաժեշտություն կամ բեռնման խափանումներ, որոնց շտկման համար անհրաժեշտ է համակարգի վերաթողարկում:

Բեռնման ռեժիմում Օդամետրի էկրանին արտահայտվում է Օդամետրի լոգոտիպը, բեռնման  ընթացքի տոկոսային արտահայտությունը և բեռնման ընթացքի պատկերումը լիցքավորվող սողնակի միջոցով: Էկրանի ներքևի հատվածում արտահայտվում է տվյալ պահին կատարվող բեռնման գործընթացի անվանումը, ինչպես նաև օդամետրի ծրագրային ապահովման ընթացիկ տարբերակի համարը: Կախված բեռնման ընթացքից էկրանի վրա կարող է նաև հայտնվել լրացուցիչ տեղեկություններ ծրագրային ապահովման թարմացման կամ Wi-Fi ցանցի միացման կարգաբերման հետ կապված: Բեռնման ռեժիմի բարեհաջող ավարտից հետո Օդամետրի էկրանին հայտնվում է հիմնական էկրանը արդեն հասանելի առաջին չափումներով և Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի(AQI-ի) ցուցմունքով: Միանալուց հետո տեխնիկական ցուցանիշներում սահմանված ճշտություններին հասնելու համար Օդամետրի տվիչներին անհրաժեշտ է 10-20 րոպե անդադար աշխատանք:

Օդամետրի հիմնական էկրանը բաղկացած է երեք մասից՝

-1- Գործիքակազմի վերին վահանակ

-2- Ցուցմունքների կենտրոնական վահանակ

-3- Գործիքակազմի ստորին վահանակ

Գործիքակազմի վերին վահանակ

Գործիքակազմի վերին վահանակի վրա առկա են հետևյալ նշանները (ձախից → աջ).

  1. Ընթացիկ ժամը, ամիսը և օրը → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է Ժամացույցի կարգավորումներ-ի էջը
  2. Ժամացույցի ավտոմատ կարգաբերման նշան → հանդիսանում է պայմանական ցուցադրվող պասիվ նշան: Այն հայտնվում է էկրանին միայն այն ժամանակ, երբ Օդամետրի ժամացույցը ավտոմատ ճշտվում է համացանցում առկա ժամանակի կարգաբերման NTP հանգույցի հետ: Այս գործառույթի համար Wi-Fi ցանցի միացումը և համացանցի առկայությունը պարտադիր պայման է: Օդամետրը լռելայն կարգաբերված է աշխատել pool.ntp.org հանգույցի հետ, սակայն դուք կարող եք փոխել այն և կարգաբերել ձեր նախընտրելի NTP հանգույցը, տես. Ժամացույցի կարգավորումներ
  3. Ահազանգման նշաններ → հանդիսանում են մշտապես ցուցադրվող ակտիվ նշաններ՝ հպման դեպքում բացվում է Ելքերի գործարկման կարգավորումներ -ի էջը: Առաջին ելքի ավտոմատ գործարկման դեպքում OUT1 նշանը դառնում է կարմիր գույն, իսկ երկրորդ ելքի դեպքում OUT2 նշանն է դառնում կարմիր: Մանրամասների համար տես. Օդամետրի ելքերի կարգավիճակի վերծանում
  4. Wi-Fi ցանցի առկայության նշան → հանդիսանում է պայմանական ցուցադրվող պասիվ նշան: Այն հայտնվում է էկրանին միայն այն ժամանակ, երբ առկա է Wi-Fi ցանցի միացումը

Ցուցմունքների կենտրոնական վահանակ

Ցուցմունքների կենտրոնական վահանակը ունի 3×3-ի վրա ցանցի տեսք: Այսինքն առկա է իննը դաշտ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է Օդամետրի կողմից չափվող ուրույն ցուցմունքի համար: Բոլոր դաշտերը ակտիվ են և հպման դեպքում բացվում է համապատասխան ցուցմունքի համար նախատեսված էջը: Յուրաքանչյուր դաշտ ունի իր ցուցմունքի անվանումը, ակտուալ ընթացիկ ցուցմունքը և ցուցմունքի չափողականությունը, եթե այն բացակայում է ցուցմունքի անվանման մեջ: Idx չափողականությունը նշանակում է ինդեքսավորված ցուցմունք, այսինքն այն ցույց է տալիս ոչ թե չափման ֆիզիկական մեծությունը այլ դրա գնահատված արժեքը: Մանրամասների համար տես օգտագործողի ձեռնարկում յուրաքանչյուր ցուցմունքի համար առկա վերծանման ուղեցույցը:

Յուրաքանչյուր ցուցմունքի դաշտ ունի իր ահազանգման նշանները, որոնց հայտնվելը նշանակում է, որ տվյալ պահին առկա է՝

Կարմիր Զգուշացում  → ցուցմունքը գտնվում է կարգաբերված ապահովության սահմաններից դուրս

Մոխրագույն Զգուշացում  → ցուցմունքը սահմանված ժամկետում չի թարմացվել

Գործիքակազմի ստորին վահանակ

Գործիքակազմի ստորին վահանակի վրա առկա են հետևյալ նշանները (ձախից → աջ).

  1. Ձախ նավարկիչի նշան → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է նախորդ էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ հորիզոնական ձևաշարժ դեպի աջ
  2. Աջ նավարկիչի նշան→ հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է հաջորդ էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ հորիզոնական ձևաշարժ դեպի ձախ
    Նկարում ներկայացված է էկրանների նավարկման հաջորդականությունը.
  3. Համակարգային կարգավորումների նշան → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է Օդամետրի համակարգային կարգավորումներ-ի էջը
  4. Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի (AQI) գունային սանդղակ → հանդիսանում է մշտապես ցուցադրվող պասիվ նշան: Այն արտահայտում է Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի ցուցմունքը գունային սանդղակի տեսքով: Մանրամասների համար տես. Օդի որակի ամփոփ ցուցանիշի վերծանում

Բոլոր տվիչները Օդամետրում ունեն իրենց ցուցմունքների համար հատկացված էկրան:

Յուրաքանչյուր տվիչի էկրանին հասանելի է՝

Գործիքակազմի վերին վահանակ

Գործիքակազմի վերին վահանակի վրա առկա են հետևյալ նշանները (ձախից → աջ).

  1. Վերադարձ հիմնական էջ  → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է Օդամետրի հիմնական էկրանը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ ուղղագիծ ձևաշարժ դեպի ներքև
  2. Կարմիր Զգուշացում  → հանդիսանում է պայմանական ցուցադրվող պասիվ նշան և հայտնվում է, երբ ցուցմունքը գտնվում է կարգաբերված ապահովության սահմաններից դուրս
  3. Մոխրագույն Զգուշացում  → հանդիսանում է պայմանական ցուցադրվող պասիվ նշան և հայտնվում է, երբ ցուցմունքը սահմանված ժամկետում չի թարմացվել
  4.  Ահազանգման  նշաններ →  հանդիսանում են մշտապես ցուցադրվող ակտիվ նշաններ՝ հպման դեպքում բացվում է Ելքերի գործարկման կարգավորումներ-ի էջը: Իսկ OUT1 և OUT2 նշանները հանդիսանում են նաև պայմանական գունավորվող նշաններ: Եթե ելքերից որևիցէ մեկը կարգաբերված է արձագանքելու տվյալ տվիչի ցուցմունքին, ապա այդ ելքը ցուցադրվում է կապույտ գույնով և եթե ցուցանիշը դուրս է եկել ապահովության սահմաններից ապա հատկացված այդ ելքի նշանը դառնում է կարմիր: Մանրամասների համար տես. Օդամետրի ելքերի կարգավիճակի վերծանում

Ցուցմունքների կենտրոնական վահանակ

Ցուցմունքների կենտրոնական վահանակի վրա առկա են հետևյալ տվյալները (ձախից → աջ).

  1. Տվիչի Ցուցմունքների գրաֆիկ   → հանդիսանում է ամեն օրվա վերջում թարմացվող գրաֆիկ և արտապատկերում է տվյալ տվիչի չափման օրական մաքսիմում և մինիմում արժեքները վերջին յոթ օրվա համար
  2. Գործիքակազմի ստորին վահանակ

    Գործիքակազմի ստորին վահանակի վրա առկա են հետևյալ նշանները (ձախից → աջ).

    1. Ձախ նավարկիչի նշան → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է նախորդ էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ հորիզոնական ձևաշարժ դեպի աջ
    2. Աջ նավարկիչի նշան → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է հաջորդ էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ հորիզոնական ձևաշարժ դեպի ձախ
    3. Setup սեղմակ → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ էլեմենտ՝ հպման դեպքում բացվում է տվյալ տվիչի ապահովության սահմանների կարգավորման էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ ուղղագիծ ձևաշարժ դեպի վերև

Բոլոր տվիչներից ստացված տվյալների հիման վրա Օդամետրը հաշվարկում է Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշ (AQI): Այն հանդիսանում 0-100 սանդղակում հաշվարկվող օդի ամփոփ ինդեքսավորված ցուցանիշ, որտեղ 0-ն հանդիսանում է ամենավատ իսկ 100-ը ամենալավ ցուցանիշը: Այս ցուցանիշը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագ գնահատել օդի որակի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև կցել ելքերի կառավարում ոչ թե անհատական ցուցանիշներից մեկին, այլ կազմակերպել ավտոմատացում կախված ընդհանուր իրավիճակից:

Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշ էկրանին հասանելի են՝

Գործիքակազմի վերին վահանակ

Գործիքակազմի վերին վահանակի վրա առկա են հետևյալ նշանները (ձախից → աջ).

  1. Վերադարձ հիմնական էջ  → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է Օդամետրի հիմնական էկրանը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ ուղղագիծ ձևաշարժ դեպի ներքև
  2. Կարմիր Զգուշացում  → հանդիսանում է պայմանական ցուցադրվող պասիվ նշան և հայտնվում է, երբ ցուցմունքը գտնվում է կարգաբերված ապահովության սահմաններից դուրս
  3. Մոխրագույն Զգուշացում  → հանդիսանում է պայմանական ցուցադրվող պասիվ նշան և հայտնվում է, երբ ցուցմունքը սահմանված ժամկետում չի թարմացվել
  4.  Ահազանգման  նշաններ →  հանդիսանում են մշտապես ցուցադրվող ակտիվ նշաններ՝ հպման դեպքում բացվում է Ելքերի գործարկման կարգավորումներ-ի էջը: Իսկ OUT1 և OUT2 նշանները հանդիսանում են նաև պայմանական գունավորվող նշաններ: Եթե ելքերից որևիցէ մեկը կարգաբերված է արձագանքելու Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի ցուցմունքին, ապա այդ ելքը ցուցադրվում է կապույտ գույնով և եթե ցուցանիշը դուրս է եկել ապահովության սահմաններից ապա հատկացված այդ ելքի նշանը դառնում է կարմիր: Մանրամասների համար տես. Օդամետրի ելքերի կարգավիճակի վերծանում

Ցուցմունքների կենտրոնական վահանակ

Ցուցմունքների կենտրոնական վահանակի վրա առկա են հետևյալ տվյալները (ձախից → աջ).

  1. Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի գրաֆիկ   → հանդիսանում է ամեն օրվա վերջում թարմացվող գրաֆիկ և արտապատկերում է Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի օրական մաքսիմում և մինիմում արժեքները վերջին յոթ օրվա համար
  2. Գործիքակազմի ստորին վահանակ

    Գործիքակազմի ստորին վահանակի վրա առկա են հետևյալ նշանները (ձախից → աջ).

    1. Ձախ նավարկիչի նշան → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է նախորդ էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ հորիզոնական ձևաշարժ դեպի աջ
    2. Աջ նավարկիչի նշան → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ նշան՝ հպման դեպքում բացվում է հաջորդ էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ հորիզոնական ձևաշարժ դեպի ձախ
    3. Setup սեղմակ → հանդիսանում է մշտապես ցուցադրվող ակտիվ էլեմենտ՝ հպման դեպքում բացվում է Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի ապահովության սահմանների կարգավորման էջը: Համարժեք նավարկման ձևաշարժն է՝ ուղղագիծ ձևաշարժ դեպի վերև

    Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի (AQI) գունային սանդղակ

    Սանդղակը գտնվում է Օդամետրի հիմնական էկրանի ստորին աջ անկյունում և հնարավորություն է տալիս գունային երանգների օգնությամբ արագ հասկանալ օդի որակի ընդհանուր իրավիճակը: Այն բաղկացած է վեց գունային խմբերից, որոնցից յուրաքանչյուրը ունի երեք մակարդակ՝ լավ(մեկ գունային շրջանակ), միջին(երկու գունային շրջանակ) և վատ (երեք գունային շրջանակ): Առկա գունային խմբերը հետևյալն են.

    1. Երկնագույն խումբ (AQI Idx: 90-ից բարձր) → Օդի որակը գերազանց է
    2. Կանաչ խումբ (AQI Idx: 80-90) → Օդի որակը լավ է
    3. Դեղին խումբ (AQI Idx: 70-80) → Օդի պայմանները տանելի են
    4. Նարնջագույն խումբ (AQI Idx: 60-70) → Այս օդի պայմաններում երկարատև գտնվելը կարող է վատ ազդել սենյակում գտնվողների ինքնազգացողության վրա
    5. Մանուշակագույն խումբ (AQI Idx: 40-60) → Այս օդի պայմաններում երկարատև գտնվելը հանդիսանում է վտանգավոր սենյակում գտնվողների համար
    6. Կարմիր խումբ (AQI Idx: 40-ից ցածր) → Այս օդի պայմաններում գտնվելը հանդիսանում է անմիջական վտանգ սենյակում գտնվողների համար

    Հնարավոր ամենալավ գունային ցուցանիշն է համարվում Երկնագույն գունային խմբից արտապատկերվող մեկ շրջանակը(AQI Idx 95-ից բարձր): Իսկ ամենավատ ցուցանիշն է, երբ բոլոր գունային խմբերի շրջանակները արտապատկերվել են էկրանին (AQI Idx 40-ից ցածր)։

    Ուշադրություն՝ Օդի Որակի Ամփոփ Ցուցանիշի ստորին սահմանը խորհուրդ է տրվում դնել 65-ից ոչ ցածր

Ձեռնարկը գտնվում է թարմացման փուլում: Խնդրում ենք այցելել մի փոքր ուշ: