Ինչպես Խնայել Խելացի Սարքերի Միջոցով

Բնակելի միջավայրում համակարգերի ավտոմատացման համար օգտագործվող սարքերը ընձեռնում են նոր ընդարձակ հնարավորություններ շահագործման ծախսերը նվազեցնելու և իրենց միջավայրը էներգաարդյունավետ դարձնելու համար:

Լուսավորության վերահսկում

Այս սարքերի Էներգաարդյունավետությունը պայմանավորված է որոշակի պայմանների հիման վրա լուսավորության ավտոմատ կարգավորմամբ:

Ջեռուցման, հովացման, օդափոխության և օդորակման կարգավորիչներ

Հատուկ սենսորները չափում են կեցավայրում առկա տարբեր պայմաններ և օգտագործում այդ տվյալները կլիմայի կառավարման համակարգերում ելքը կարգավորելու համար:

Ներկայության սենսորներ

Այս տվիչները կարողանում են գրանցել սենյակում մարդու առկայությունը և համաձայն կարգաորումների միացնել կամ անջատել լույսերը, ինչպես նաև ջեռուցման և հովացման համակարգերը:

Խելացի հաշվիչներ

Խելացի էլեկտրական ենթահաշվիչները կարող են հետևել էներգիայի սպառմանը՝ ըստ վարձակալների, սարքերի կամ նույնիսկ առանձին վարդակների:

Խելացի թերմոստատներ

Այս սարքերը թույլ են տալիս վերահսկվող միջավայրում կատարել հեռակառավարման գործառույթներ և կարգավորել միջավայրի միկրոկլիման:

Խելացի ջրցաններ

Ժամանակակից ոռոգման IoT համակարգերը թույլ են տալիս
կարգավորել ջրի օգտագործումը՝ ելնելով սահմանված պայմաններից։ Դուք կդադարեք տեսնել, թե ինչպես են ձեր ջրցանները աշխատում անձրևի տակ: